1․ Կարդա Հովհանես Թումանյանի «Սասունցի Դավիթը», 1-3-րդ հատվածները, կատարել առաջադրանքները։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

անվեհեր-ոչ վեհերոտ, անվախ, աներկյուղ

  1. Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինի, զարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները:

Կյանքի աշնան օրերը-կյանքի վերջին օրերը

Ծխի պես անցնել-արագ անցնել, անեանալ

Ամպոտ ոտներ-փափուք ոտներ

Հոգին ավանդել-մահանալ

Իր կամքը լինի-նրա ցանկությունով լինի

Զարմով դյուցազուն-ուժեղ երիտասարդ

Անմեռ մնալ-անմահ

  1. Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն․
Իշխում էր ահեղ, ու նրա օրով

Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասնա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։

Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։

— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,

Ու միտք էր անում հըսկան ծերունի։
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։

  1. Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:

Իմ կարծիքով Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը, որովհետև նա մահանալու էր այդ իսկ պատճառով ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը։

  1. Մհերի անունից պատմիր այս հատվածը:

1

Ես զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էի Սասուն.
Իշխում էի ահեղ, ու իմ օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր իմ հռչակն ահարկու,
Խոսվում էր իմ փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան եմ — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էի իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէի քաշել դեռ իմ օրում.
Բայց հիմի, երբ որ եկա ծերացա,
Էն անահ սիրտս ներս սողաց մի ցավ։
Սկըսեցի մըտածել.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էի անում։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերս կիտած
Երբ միտք էի անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջիս։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասացի ես.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ես էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
զավակ ունեցա։
Դավիթ անվանեի իմ կորյունին,
Կանչեցի իմ ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեցի նըրան,
Ու կինս էլ, ես էլ էն օրը մեռանք։


2․«Սասուցի Դավիթն կրթահամալիրի տոնին» ստուգատես․ նշված հատվածները սովորել բերանացի։( միասնական, Արևելյան հատվածները պիտի սովորել բերանացի)։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы