- Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի 1-3-րդ հատվածները ու կատարի՛ր առաջադանքները։
- Դո՛ւրս գրի՛ր դարձվածքները ու բացատրի՛ր։
Քարվան կտրող-Ավազակ, Գող
Տունը լցնել-Տունը ապրանքներով լցնել
Ճարը կտրած-Ստիպված
Միտք անել-Մտածել
- Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին, դուրս գրի՛ր, ինչո՞ւ ես այդպես կարծում։
Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ - Թվի՛ր այս հատվածներում (1-3-րդ հատվածներում)հանդիպող բոլոր հերոսներին ու դասավորի՛ր այբբենական կարգով։
Անծանոթներ, Երեխաներ, Ժողովուրդ, Կին, Տերտեր, Քաջ, Նազար,
- Համառոտ 10-15 նախադասությամբ, փոխադրի՛ր նշված մասերը (1-3-րդ հատվածները) հերոսներից մեկի անունից։
Ես ունեմ մի ամուսին, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք, ալարկոտ ու վախկոտի մեկն է ։ Էս գիշեր ամուսնուս հետ տան շեմքին նստած ենք լինում, Նազարս ասում է․
— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜։ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու։
Ասում եմ ․
-Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս տեսեք ։
Նազարս էլի կրկնում է նույն բանը, ես էլ չեմ թողնում և սկսում ենք վիճել։
Ես էլ բարկանում եմ Նազարիս վրա ու տնից դուրս եմ շպրտում։
Оставить комментарий