Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (մեծություն կամ այլ նշաններ): Օրինակ՝
1․ կինոթատրոններում կամ թատրոններում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:
2․ Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:


***

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։

Դեկարտյան կոորդինատային համակարգն (նկար 1․) ունի մի քանի հատկություն․

1. Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք, իսկ ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք:

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով, 0 թվով:

3. Յուրաքանչյուր առանց (ուղիղ) բաժանված է միավոր հատվածների՝ դրական բացասական թվերը և 0-ն։

4․ Հարթության վրա յուրաքանչյուր (A) կետի դիրքը որոշելու համար գտնում են երկու կոորդինատ՝ x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(x;y):

Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա այդ հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:

Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:
** I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:
** II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:
** III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:
** IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:

Առաջադրանքներ․

1․ Ինչի՞ է հավասար կօրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։
Պատ․՝ 0

2․ Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը․


A) (-2, -4)
B) (0, +3)
C) (-1, 0)
D) (+1, -2)
E) (+5, -5)
G)(+4, -4)
H) (+3, -3)
M) (-2, -6)
N) (-5, +4)



3․ Geogebra ծրագրի օգնությամբ
նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

4․ Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը ։Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը․

ա)A(-7, +2)
բ)B(+3, +1)
գ)C(-3, -5)
դ)D(-15, +6
ե)E(+10, 0)
զ)F(0, -30)
է)G(+4, -2)
ը)H(+3, -7)


Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1. Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

2. Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք հետևյալ կետերը․

A) (+3, +4)
B) (-2, +1)
C) (-3, -4)
D) (0, +1)
E) (-5, +3)
F) (+3, -5)
G) (+1, 0)
M) (+6, +4)
N) (-2, -4)
P) (-1, -3)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը.

ա) (–7, +2), բ) (–3, –5), գ) (+10, 0), դ) (+4, –2), ե) (+3, +1), զ) (–15, +6), է) (0, –30), ը) (+3, –7)

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы