1. B կետը AC հատվածը տրոհում է երկու հատվածի: Գտեք AC հատվածի երկարությունը, եթե AB = 78մմ, BC = 25 մմ։

2. B կետը AC հատվածը տրոհում է երկու հատվածի: Գտեք AC հատվածի երկարությունը, եթե AB = 78մմ, BC = 20 սմ:

3. Գծեք երեք անկյուն՝ 120 աստիճան, 90 աստիճան, 25 աստիճան : Գծեք յուրաքանչյուր անկյան կիսրոդը, նշեք կիսորդով առաջացած անկյունների աստիճանային չափերը։

4. Գծեք երեք անկյուն՝ 120 աստիճան, 90 աստիճան, 25 աստիճան : Գծեք յուրաքանչյուր անկյան կից անկյունը, հակադիր անկյունը։

5. Երկու կից անկյուններից մեկը 20 աստիճանով մծ է մյուսից։ Գտիր յուրաքանչյուր անկյունը։

6. Երկու հակադիր անկյունների գումարը 120 աստիճան է։ Գտիր յուրաքանչյուր անկյունը։

7. AB հատվածի երկարությունը 20սմ է, իսկ D կետը գտնվում է AB ուղղի վրա այնպես, որ AD հեռավորությունը երեք անգամ մեծ է DB-ից՝ DA = 3DB:Գտեք AD-ն և DB-ն։

8. AB հատվածի երկարությունը 45սմ է, իսկ D կետը գտնվում է AB ուղղի վրա: Գտեք AD հեռավորությունը, եթե АD։DB-ի այնպես, ինչպես 1:8:

9. Երկու ուղիղների հատումից առաջացած հակադիր անկյունների գումարը 180 աստիճան է։ Ուղղահայաց են արդյո՞ք այդ ուղիղները։

10. Երկու ուղիղների հատումից առաջացած կից անկյունները հավասար են։ Ուղղահայաց են արդյո՞ք այդ ուղիղները, գծիր, հիմնավորիր։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы