
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
Բեկբեկուն ֊ բեկբեկվող
Ժայռի ֊ Գետնից սեպաձև բարձրացած քարեղեն զանգված, բարձր ապառաժ
Չոքել ֊ ծնկի գալ, ծնրադրել
Քարափի ֊ գետի՝ լճի՝ ծովի ևն քարաժայռից բաղկացած ափ
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ինձ շատ դուր եկավ առաջին տան տեսարանը, որովհետև այդ տեսրանը շատ գեղեցիկ է։
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
Իմ տեսած մայրամուտը ընթարապես նմար չի նկարի մայրամուտին։
4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:
Օրվա վոր ժամանկնեմ ես սիրում
Լրացուցիչ առաջադրանք
Ֆոտոխցիկի օգնությամբ նկարիր մայրամուտի տարբեր պահերը և ֆոտոշարի տեսքով ներկայացրու:
Оставить комментарий