1. Բացատրիր բառերը. /2 միավոր/

Դեմոս — Ժողովուրդ
Պոլիս — Հին հունական քաղաք-պետության անվանումը
Խմբիշխանություն — Իշխանություն
Ժողովրդավարություն -Մարդիկ մասնակցում էին պետության կառավարմանը
Աշխարհաժողով — Աթենքում քաղաքական ժողովի անվանումը
Օստրակիզմ — Օրենք, որտեղ Աթենքում վտարում էին նրանց, ովքեր կարող են վտանգ սպառնել ժողովրդավարությոանը
Սպարտիատներ — Սպարտայում իշխող դասի անվանում
 Հելոտ — Երկրագործությամբ զբաղվող մարդիկ
Ամֆիթատրոն — Կիսաշրջանաձև թատրոն, որտեղ բեմադրում էին ներկայացումներ
Օլիմպիական խաղեր — Հույների կարևորագույն մրցույթների անվանումը
Հելլենականություն
— Հունական և արևելյան մշակույթների միաձուլման արդյունքում առաջացած մշակույթ:


2. Ընտրիր ճիշտ պատասխանը (1 միավոր)

1 Հին Հունաստանը գտնվում էր
a) Միջագետքում
b) Միջերկրական ծովի ափին
c) Հիմալայից արևելք

2. Հին հունական քաղաք-պետությունը կոչվում էր
a) Նոմ
b) Պոլիս
c) Քաղաքապետություն

3. Աթենքում պետական կառավարման ձևը եղել է
a) Թագավորություն
b) Դեմոկրատիա
c) Տիրանիա

4. Սպարտայի հասարակության հիմքում եղել է
a) Խիստ ռազմական դաստիարակությունը
b) Առևտրական տնտեսությունը
c) Գրականության զարգացումը

5. Աթենքի առավել հայտնի առաջնորդներից մեկն էր
a) Պերիկլես
b) Դարեհ I
c) Ալեքսանդր Մակեդոնացի


3. Լրացրու բաց թողած բառը (1 միավոր)

1. Աթենքում քաղաքական ժողովը կոչվում էր Աշխարհաժողով։
2. Հույներն իրենց գլխավոր աստված համարում էին Զևս֊ը։
3. Պլատոնն ու Արիստոտելը հայտնի են որպես փիլիսոփաներ։
4. Հույների կարևորագույն մրցույթները կոչվում էին Օլիմպիական խաղեր։
5. Սպարտայում իշխող դասը կոչվում էր սպարտիատներ։


4. Պատասխանիր կարճ (2-3 նախադասություն) (2 միավոր)

1. Ի՞նչ հիմնական տարբերություններ կային Աթենքի և Սպարտայի հասարակական կառուցվածքների միջև։
Աթենքում մարդիկ մասնակցում էին պետության կառավարմանը, իսկ Սպարտայում իշխում էին զինվորները։ Աթենքը հայտնի էր մշակույթով և գիտությամբ, իսկ Սպարտան՝ խիստ կարգուկանոնով և ուժեղ բանակով։

2. Ինչպե՞ս էին Հունաստանի աշխարհագրական պայմանները ազդում բնակչության զբաղմունքի վրա։
Հունաստանում լեռներն ու ծովերը շատ էին, և դա դժվարացնում էր հողագործությունը։ Այդ պատճառով մարդիկ հիմնականում զբաղվում էին առևտրով, նավագնացությամբ և ձկնորսությամբ։


5.  Պատասխանիր հարցերին (5 միավոր)

1. Պետական կառավարման համակարգում ի՞նչ փոփոխություններ կատարեց Պերիկլեսը: Գնահատի՛ր Պերիկլեսի գործունեությունը:
Պերիկլեսը փոխեց պետական կառավարման համակարգը՝ այնպես, որ իշխանությունը լինի ժողովրդի ձեռքում։ Նա մեծացրեց ժողովրդավարությունը, որպեսզի սովորական քաղաքացիներն էլ մասնակցեն պետական գործերին։

2. Ինչո՞ւ էր կարևոր դեմոկրատիայի առաջացումը Աթենքում․ նշիր առնվազն 2 պատճառ։

Դեմոկրատիայի առաջացումը Աթենքում կարևոր էր, որովհետև ժողովուրդը սկսեց մասնակցել պետության գործերին, ոչ թե միայն հարուստները։ Բոլոր քաղաքացիներն ունեցան հավասար իրավունքներ, և Աթենքը դարձավ ավելի ազատ ու արդար քաղաք։

3. Ինչպե՞ս են հին հունական գիտությունը և մշակույթը ազդել ժամանակակից աշխարհի վրա։

հին հունական գիտությունն ու մշակույթը մեծ ազդեցություն են ունեցել մեր ժամանակակից աշխարհի վրա, որովհետև նրանք հիմք դրեցին այն ամենին, ինչ մենք այսօր գիտենք և օգտագործում ենք

4. Նկարագրի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների երկու հետևանք (բարենպաստ կամ բացասական)։

Ալեքսանդրի նվաճումները հաճախ վնասում էին տեղական մշակույթը և փչացնում մարդկանց սովորական կյանքն ու ավանդույթները։
Նվաճումները շատ պատերազմների և արյունահեղությունների պատճառ դարձան, հազարավոր մարդիկ մահացան կամ կորցրեցին իրենց տները։

5. Հին Հունաստանը չնայած մարդկային և նյութական սահմանափակ հնարավորություններ ուներ, սակայն մեծ է նրա ավանդը համաշխարհային պատմության մեջ: Փորձի՛ր հիմնավորել հետևյալ գնահատականը. «Հին Հունաստանից է սկսվում արդի Եվրոպան»:

Հին Հունաստանը, չուներ շատ մեծ հնարավորություններ՝ ոչ մարդկանցով, ոչ էլ նյութերով, մեծ նշանակություն է ունեցել աշխարհի պատմության մեջ։

6. Ալեքսանդր Մակեդոնացին համաշխարհային պատմության մեծագույն դեմքերից է: Գնահատի՛ր նրա գործունեությունը իր ժամանակաշրջանի և այսօրվա տեսանկյունից:

ժամանակաշրջանի և այսօրվա տեսանկյունից:
Ալեքսանդր Մակեդոնացին իր ժամանակի ամենահզոր և հայտնի մարդկանցից էր։ Նա շատ երիտասարդ տարիքում կարողացավ ստեղծել հսկայական կայսրություն՝ միավորելով բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ։

7. Ե՞րբ և ի՞նչ պատճառներով անկում ապրեց ժողովրդավարությունը Աթենքում: Ինչի՞ հանգեցրեց դա: Չէ՞ր կարող արդյոք ամբոխավարությունն ապահովել Աթենքի հետագա զարգացումը:

Ժողովրդավարությունը Աթենքում անկում ապրեց մ.թ.ա. IV դարում։ Դրա հիմնական պատճառներից էին Աթենքի տնտեսական դժվարությունները, երկարատև պատերազմները հատկապես Պելոպոնեսյան պատերազմը Սպարտայի դեմ և հասարակական հակասությունները։

6. Լրացրո՛ւ աղյուսակ՝ ըստ տրված օրինակի. /2միավոր/

Հունական դիցարանԻնչի աստվածն էՀայկական դիցարանի համարժեք աստվածը
ԱփրոդիտեՍիրո և գեղեցկությանԱստղիկ  
Զևս 
 հունական դիցարանի գլխավոր աստված
 Արամազդ
Հերա Ամուսնության և ընտանիքի աստվածուհի Անահիտ
Ապոլոն արվեստի աստված Միհր
Աթենաս Իմաստության և պատերազմի աստվածուհի Նանե
Դիոնիսոս 
 Գինու և զվարճանքի աստված
 Գիսանե
Պոսեյդոն Ծովերի և ջրերի աստված  Վահագն


7. Ինչն ամենաշատը տպավորվեց Հին Հունաստանն ուսումնասիրելիս:/2 միավոր-5-6 նախադասությամբ ամփոփիր/

Ինձ ամենաշատը տպավորել է, թե որքան խելացի և ստեղծագործ էին հին հույները։ Նրանք սիրել են սովորել, մտածել ու բացահայտել աշխարհը։ Հույները ստեղծել են ժողովրդավարություն, կառուցել գեղեցիկ տաճարներ և գրել պատմություններ, որոնք մինչ հիմա կարդում ենք։ Շատ հետաքրքիր է, որ այդքան հին ժամանակներում նրանք արդեն մտածում էին ազատության, արդարության ու գիտելիքի մասին։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы